-
30.04.2016|
07:12
2014-ի ապրիլից մինչ այժմ Ուկրայինայում զինված հակամարտության հետևանքով մահացել է 9 333 մարդ, վիրավորվել՝ 21 396-ը՝ հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Թայե-Բրուկ Զերուհինը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:
-
30.04.2016|
07:12
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արա Այվազյանն ազատվել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով՝ նա նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո):
-
30.04.2016|
07:11
«Հայկական կողմերը դեմ չեն փուլային կարգավորմանը, որի շրջանակներում Ադրբեջանը նախևառաջ ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, վերադարձնելու է իր կողմից ԼՂ օկուպացված տարածքները և բանակցություններ է սկսելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանների հստակեցման շուրջ»:
-
30.04.2016|
07:10
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը օտարերկրյա ու տեղացի լրագրողների խմբի այցելություն է կազմակերպել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ադրբեջանական շրջաններ:
-
30.04.2016|
01:12
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար, «Գրեմմիի» մրցանակակիր Միխայիլ Պլետնյովը: Հռչակավոր դաշնակահարի մենահամերգը տեղի կունենա մայիսի 10-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
-
29.04.2016|
17:41
Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած 6 քաղաքացի է շարունակում բուժումը հիվանդանոցային պայմաններում: Երեք բժշկական հաստատություններում էլ մասնագետները քայլեր են ձեռնարկում վիրավորների առողջական վիճակի բարելավման ուղղությամբ:
-
29.04.2016|
17:34
Հայաստանի հանրապետության կրթության և գիտության նախարարությանը թույլատրվել է պահուստային տեղերի բաշխումը և ըստ հաստատությունների թափուր մնացած տեղերի վերաբաշխումն իրականացնել բուհերին տրամադրված տեղերի շրջանակում:
-
29.04.2016|
17:33
ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
-
29.04.2016|
17:32
Ժամանակն է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի և միջազգային հանրության կողմից բախվի ԼՂՀ դեմ իրականացրած իր ռազմական ագրեսիայի հետևանքներին:
-
29.04.2016|
17:31
ԵԱՏՄ շրջանակում ընթանում է փաստաթղթի նախապատրաստություն կազմակերպությունը Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծի հետ կցորդելու մասին՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։